Քաղաքական13:58, 21 Նոյեմբեր 2013
Էրդողանը շահել է թուրք պատգմավորի դեմ ներկայացրած դատական հայցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական Շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Բալըքէսիր շրջանի պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութի դեմ դատական հայցը շահել է, ըստ
որի, վերջինս Թուրքիայի վարչապետին պետք է վճարի 5000 թուրքական լիրա փոխհատուցում:
Անկարայի դատարանում տեղի ունեցած դատական նիստին մասնակցել են Ռեջեփ
Էրդողանի և Մուամմեր Ջեմալօղլուի դատապաշտպաններ Մուամմեր Ջեմալօղլուն և Յուկսել Էվջին:
Դատավոր Իլվան Չաղլար Ույսալը, լսելով
դատապաշտպանների կողմից ներկայացված գործի մանրամասները, վճիռ
կայացրեց: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ
դատավորը մասամբ ընդունելով ներկայացված հայցը՝ պատգամավորին ենթարկել է տույժի, ըստ որի, վերջինս պարտավորվում է որպես փոխհատուցում Էրդողանին վճարել 5000 թուրքական լիրա:
Հիշեցնենք
որ, ըստ Էրդողանի փաստաբանների՝ սույն թվականի մարտի 8-ին տեղի ունեցած մամուլի
ասուլիսի ժամանակ պատգամավոր Բուլութի կողմից ոտնահարվել է Էրդողանի իրավունքները:
Վարչապետի փաստաբանները վերոնշյալ մեղադրանքով դատական հայց են ներկայացրել ընդդեմ
թուրք պատգամավորի՝ պահանջելով 50000 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |