Քաղաքական13:15, 21 Նոյեմբեր 2013
Ռումբի մասին լուրը խուճապ է առաջացրել Թուրքիայի կառավարության շենքի մոտ

Թուրքիայում կառավարության շենքի մոտ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ
«Սի Էն Էն Թուրք»-ի` անհայտ անձը , որի
մեջին ամրացված է եղել պայթուցիկ հիշեցնող զանգված, իրարանցում է
առաջացրել: Նա չի ենթարկվել կառավարության անվտանգութայն աշխատակիցների
հրահանգներին և վերջիններս օդ են կրակել, ապա կասկածյալին տապալել գետնին ու ձերբակալել:
Սկզբում տեղեկություն է տարածվել,
որ 1961 թ. ծնված Թուղրուլ Բ.-ի մեջքին պայթուցիկ է ամրացված եղել և նա
ահաբեկչական հարձակման փորձ է կատարել, սակայն ավելի ուշ տեղեկացվել է, որ
Թուղրուլ Բ.-ի մոտ ոչ թե պայթուցիկ է եղել, այլ ընդամենը պատուհանի ծեփամածիկ:
Դեպքի պահին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շենքում
չի եղել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը
ասել է, որ Թուղրուլ, Բ-ն հոգեբանական խնդիրներ ունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |