Քաղաքական12:40, 22 Նոյեմբեր 2013
4 տարում Թուրքիան հետ է կանչել 4 դեսպան, մեկի պատճառը եղել է Հայոց ցեղասպանության բանաձևը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը այդ երկրում գործող օտարերկրյա
ներկայացուցչությունների կողմից 2009 թվականին ստացել է 37.870, 2010-ին` 36.812,
2011-ին` 36.227, 2012-ին` 31.157 նոտա: Իսկ ընթացիկ տարում արդեն ստացել է 7.301
նոտա:
Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտնել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` պատասխանելով ընդդիմադիր ժողովրդահանրապետական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի համապատասխան հարցին:
Միջանկյալ նշենք, որ նոտան պաշտոնական բնույթի դիվանագիտական գրության մի տեսակ է, որն օգտագործվում է միջպետական կամ միջգերատեսչական շփումներում: Այն կարող է լինել շնորհավորանքի, պատվիրակությունների կազմի ծանուցման, քաղաքական, տնտեսական, մշակութային, վարչական և այլ հարցերի բարձրացման համար:
Այն հարցին, թե 2009 թվականից մինչև օրս քանի արտակարգ և լիազոր դեսպան է հետ կանչվել Անկարա, Դավութօղլուն պատասխանել է, որ 4 տարվա ընտացքում հետ է կանչվել Թուրքիայի 4 դեսպան: Նրանց հետկանչի պատճառներին անդրադառնալով` Դավութօղլուն մանրամասնել է.
«Առաջինը հետ ենք կանչել Ֆրանսիայում Թուրքաիայի դեսպանին` ցույց տալու մեր արձագանքը ֆրանսիական սենատում հայտնված Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Երկրորդը հետ ենք կանչել Իսրայելի մեր դեսպանին Մավի մարմարա նավի վրա իսրայելցի հատուկջոկատայիննների հարձակման և Թուրքիայի 9 քաղաքացու սպանության պատճառով: Այնուհետև եղել է Դամասկոսի դեսպանի հետկանչը այդ երկրում ծավալվող բախումների պատճառով: Եգիպտոսի մեր դեսպանին հետ ենք կանչել տեղի ունեցած ռազմական հեղաշրջման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար, ինչից հետո նա կրկին մեկնել է Կահիրե: Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանի վերոնշյալ օրինագիծը ձախողվեց, Փարիզի մեր դեսպանը ևս վերադարձավ իր պարտականությունների կատարմանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |