• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:55, 22 Նոյեմբեր 2013

Milliyet.Անկարան Հայաստանի հետ սահմանի բացման ազդակներ է տալիս

Milliyet.Անկարան Հայաստանի հետ սահմանի բացման ազդակներ է տալիս

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են օրակարգում պահել հայ-թուրքական թեման, որը հիմնականում կապում են Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների հետ՝ մեջբերելով Դավութօղլուի խոսքերը. «Հայաստանը Ղարաբաղի հարակից շրջաններից հրաժարվելու  պարագայում, Թուրքիան հայ-ադրբեջանական գործընթացին զուգահեռ կարող է բացել հայ-թուրքական սահմանը»:

Այս անգամ թեմային անդրադարձել է թուրքական  «Միլլիյեթ» պարբերականը, ըստ որի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում համաձայնության հասնելուց հետո, Անկարան Երևանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը արագացնելու համար գործի է անցել: Այսպիսով՝ Անկարան Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ ազդակներ է հաղորդում: իսկ սահմանի բացումն էլ կախված է Ադրբեջանի հետ
Հայաստանի հարաբերություններից:

Պարբերականը, ներկայացնելով Ադ
րբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ թուրքականի կողմի հանդիպումները (Ալիևի այցը, Դավութօղլուի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ), նշում է, որ  Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել 2013 թվականի վերջում տարածաշրջանում աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարները  դեկտեմբերի 5-6-ին հանդիպելու են Կիևում՝ հիմնախնդրի կարգավորման հարցում մտքեր փոխանակելու համար:

Նշվում է, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ  կարգավորման գործընթացին, որ
ը ներառում է նաև սահմանների բացումը:  Անկարան այս գործընթացի առաջխաղացման ընթացքում շարունակելու է  Ադրբեջանի հետ համաձայնեցված քաղաքականություն վարել:
Թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ղարաբաղյան հարցը բարձրացնելու է նաև Ռուսաստանում, ուր մեկնելու է վարչապետ Էրդողանի հետ միասին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}