• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:02, 22 Նոյեմբեր 2013

Տեղի է ունեցել Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը

Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ սկսվել  Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Նիստից առաջ ելույթ ունենալով՝ Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել Պուտինին ընդունելության համար, ապա հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները այնքան ինտենսիվ են զարգանում, որ շատ երկրների համար կարող են նախանձի առարկա դառնալ: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալին՝ Էրդողանը նշել է, որ ներկայիս 35 մլրդ-ի ծավալը նախատեսում են մինչև 2020 թվականը հասցնել 100 մլրդ-ի:

Թուրքական «Հաբեր 3» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ Էրդողանն անդրադարձել է մշակույթի բնագավառում երկու երկրների համագործակցությանը՝ ասելով, որ իրենք ամեն կերպ կաջակցեն Անկարայում Ռուսաստանի կողմից կառուցվող մշակույթի կենտրոնին:

Էրդողանը նշել է նաև, որ  Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հասնում է 4 միլիոնի՝ ավելացնելով, որ դա նպաստում է երկու ժողովուրդների մերձեցմանը:

Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի հետ տարածաշրջանային խնդիրների թեմայով ունեցած քննարկմանը՝ ասելով. «Հավատում եմ, որ Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանի համար իրենց ուսերին կարևոր պարտականություններ ունեն: Հավատում եմ, որ թե՛ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների, թե՛ սիրիական խնդրի, և թե՛ Իրաքում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ համատեղ քայլեր ունենք իրականացնելու»:

Բարձրաստիճան ռազմավարական խորհրդի նիստի ավարտին նախատեսված պաշտոնական ընթրիքից հետո Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն նախօրոք համաձայնեցված պայմանագրերի ստորագրման արարողությանը, որից հետո էլ հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով :

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}