Տարածաշրջան12:14, 23 Նոյեմբեր 2013
Եգիպտոսը իջեցնում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը

Պաշտոնական
Կահիրեն Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոտսալըյին անցանկալի մարդ (persona non grata) է հայտարարել և իջեցրել իջեցրել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Եգիպտոսն այդ քայլը հիմնավորել է այն
հանգամանքով, որ Թուրքիան մշտապես փորձում է խառնվել Եգիպտոսի ներքին գործերին:
«Պերսոնա նոն գրատա» հայտարարված դեսպանից էլ պահանջվել է լքել
Եգիպտոսը, իսկ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը հետ է կանչվել:
Եգիպտոսի Արտաքին գործերի նածարարության խոսնակԲեդիր Աբդելեթին
հայտարարելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին ասել է. «Անկարան
փորձում է Եգիպտոսի շահերին հակառակ հասարական տրամադրություններ ստեղծել, ինչպես նաև
հովանավորում է Եգիպտոսում անկայուն իրավիճակ ստեղծել ցանկացող կազմակերպություններին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |