• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:53, 26 Նոյեմբեր 2013

Radikal. Թուրքիան աստիճանաբար հայտնվում է «գործազուրկ մարդու» կարգավիճակում

Radikal. Թուրքիան աստիճանաբար հայտնվում է «գործազուրկ մարդու» կարգավիճակում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն աստիճանաբար վերածվում է այսպես ասած` «գործազուրկ մարդկանց նախարարություն»: Այս տեսակետն է հայտնել թուրք վերլուծաբան Քորայ Չալըշքանը «Ռադիքալ» օրաթերթում հրապարակած իր հոդվածում: Նա նշում է, որ թուրքական դիվանագիտությունն անխոհեմ պահեց իրեն Եգիպտոսի հեղափոխոխական իրադարձությունների թոհուբոհում:

«Մեզանից բացի ոչ մի մահմեդական պետություն, ոչ մի արաբական պետություն, ոչ մի եվրոպական երկիր չընտրեց այդչափ բացասական ճանապարհ, որքան մենք Եգիպտոսի հարցում: Ահա թե ինչու մեր դեսպանին վտարեցին այնտեղից»,- նշում է հոդվածագիրը:

Պաշտոնական Անկարայի սխալ գործելաոճի հետևանքով ստացվել է այնպես, որ տարածաշրջանում Թուրքիան արտակարգ և լիազոր դեսպաններ չունի արդեն 4 երկրում` Հայաստանում, Իսրայելում, Սիրիայում և Եգիպտոսում: Չալըշքանի բնորոշմամբ` այդ իրավիճակը, բնականաբար, չի կարող օգուտ բերել ոչ տարածաշրջանին, ոչ Թուրքիային, ոչ էլ նշյալ երկրներին:

«Ախր, դիվանագիտության մեջ հաջող ցուցանիշներ պահպանելու համար, դիվանագիտականակ հարաբերություններ են նախ անհրաժեշտ»:

Վերլուծաբանը համեմատության համար նկատել է տալիս, թե տարածաշրջանում Թուրքիայի մրցակից Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) դիվանագիտական ինչպիսի լուրջ հաջողությունների է հասնում. իր վրայից հանել է տվել ամսական 1մլրդ դոլարի բռնարգելքը (էմբարգո), հաջող հունով է տանում համագործակցությունը Ռուսաստանի հետ, ստորագրում է քիմիական զենքի վերաբերյալ պայմանագիր Սիրիայի հետ:

«Մշակութային կապերի, տնտեսական հզորության և զարգացման ներուժի տեսանկյունից առաջնակարգ երկրի դիրքում գտնվող Թուրքիան դանդաղորեն հայտնվում է «գործազուրկ մարդու» կարգավիճակում: Ձեթը կա, յուղը կա, հալվան կա, նա դեռ կանգնել հարցում է, թե ինչ էր այդ քաղրավենիքի անունը: 

Ասեմ` արաբերենում և թուրքերենում էլ նույնն է` հալվա: Բաղադրատոմսն էլ շատ պարզ է: Իսկ դիվանագիտության մեջ դրա անունը «քաղցր լեզու» է և «շրջահայացություն»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}