Քաղաքական09:28, 27 Նոյեմբեր 2013
ԵԽ-ն քննադատում է Գեզիի դեպքերի ժամանակ թուրք ոստիկանների գործողությունները

Ստամբուլի Գեզի զբասայգու շուրջ
ծավալված դեպքերից հետո Թուրքիա այցելած Եվրոպայի Խորհրդի Մարդու
իրավունքների կոմիսար Նիլս Մույժնիեկսի կողմից պատրաստվել է զեկույց, որտեղ սուր քննադատության է ենթարկվում
Թուրքիայի ոստիկանությունը` ցուցարների նկատմամբ անթույլատրելի չափով ուժ
գործադրելու համար:
Զեկույցում նշվում է , որ ցույցերի ընթացքում թուրք ոստիկանների կողմից մարդու
իրավունքների խախտումները այնքան շատ են եղել, որ դրանք կառուցվածքային խնդրի են
վերածվել:
Մասնավորապես ասվում է, որ բացի արցունքաբեր գազի կիրառումից ոստիկանները
ցուցարարներին ձերբակալելիս նրանց հարվածել են, ինչպես նաև ոստիկանական մեքենաներում
մահակներով ծեծի ենթարկել:
Շեշտվել է, մարդու իրավունքների խախտումը Թուրքիայում հերթական անգամ անհրաժեշտ պատիժը չի ստանում, և որպես օրինակ նշվում է
Հրանտ Դինքի սպանությունը:
Զեկույցում Թուրքիայի ոստիկանությունը բորոշվել որպես ռազմատենչ,
պետականամետ, ազգայնական և պահպանողական համակարգ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |