• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:05, 02 Դեկտեմբեր 2013

Zaman. Պուտինի այցը Գյումրի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է

Zaman. Պուտինի այցը Գյումրի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է

Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի  կատարած պետական այցը Հայաստան հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրությունում:

Թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Ֆիքրեթ Էրթանը «Պուտինը Գյումրիում է» հոդվածում գրում է, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին շատ մոտ է Կարսի  և Արդահանի մարզերին, գտնվում է «Թուրքիայի քթի տակ» և պատրաստվում է հյուրընկալել շատ կարևոր մի անձի՝ Վլադիմի Պուտինին:

Հոդվածագիրը  նշում է, որ Ռուսաստանի նախագահի օրակարգում է լինելու այցելությունը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, որի գործունեության ժամկետը 2010 թվականին երկարացվել էր ևս 49 տարիով՝ մինչև 2044 թվականը:

Էրթանը  տեղեկություններ է հաղորդում ռազմակայանի վերաբերյալ՝ հստակեցնելով անձնակազմի թիվը, ներկայացնելով ռազմատեխնիկական հագեցվածությունը, հնարավորությունները:

Հոդվածում նշվում է  նաև, որ հայկական ու ռուսական կողմերը քննարկում են 102-րդ ռազմաբազային պատկանող և Երևանում գտնվող Էրեբունու  ռազմական օդանակավակայանի արդիականացման հարցը, որտեղ կարող են իջեցվել ռուսական ուղղաթիռներ:

Ըստ Ֆիքրեթ Էրթանի՝ 102-րդ ռուսական  ռազմաբազան իրականում և հիմնականում  ուղղված է Թուրքիայի դեմ և նրան զսպելու նպատակ ունի: Հոդվածագիրը հնարավոր է  համարել, որ ռուսականռազմակայանը  հայ- ադրբեջանական հավանական բախումների կամ պատերազմի ժամանակ կարող է օգնություն տրամադրել հայկական ուժերին: Այդ համատեքստում  թուրք վերլուծաբանը հիշեցրել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու խոսքերը:  Վերջինս ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթի «ո՞րն է ռազմակայանի առաքելությունը» հարցին պատասխանել էր, որ  եթե Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ուժ կիրառի, ապա ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը:

Հոդվածի հեղինակը  նշում է , որ ռուս հրամանատարի այդ խոսքերը իրենց համար շատ պարզ են. դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը ղարաբաղյան հարցում ռազմական որևէ փորձ կատարի, ապա Ռուսաստանն անտարբեր չի մնա, անհրաժեշտության դեպքում էլ ռազմական օգնություն կցուցաբերի:

«Պուտինի Գյումրի այցելությունը, որի մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, ըստ մեզ, կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի  ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- եզրափակել է Ֆիքրեթ Էրթանը:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}