Քաղաքական13:48, 03 Դեկտեմբեր 2013
Պուտինի հայաստանյան այցը` թուրքական մամուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցը դուրս չի մնացել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից: Ավելի քան 3 տասնյակ լրատվամիջոցներ (լրատվական կայքեր, գործակալություններ, օրաթերթերի էլ. կայքեր) լուսաբանել են այցի հիմնական դետալները:
Հիմնականում լրատվական ձևաչափով աչքի ընկնող հրապարակումների գլխավոր երանգավորումը վերաբերում է Պուտինի այցի և Մաքսային միության դեմ ուղղված բողոքի միջոցառումներին: Ընդգծված են նաև այն իրողությունները, որ Պուտինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` այցելելով Ծիծեռնակաբերդ և Կովկասում ամրապնդել իր դիրքերի ամրապնդելու մասին Ռուսաստանի վճռականության մասին ՌԴ նախագահի հայտարարությունը:
Zaman
«ՌԴ նախագահի այցը Կարսին ու Արդահանին շատ մոտ գտնվող Գյումրի, «Թուրքիայի քթի տակ տեղի ունեցող կարևոր իրադարձություն է: Պուտինի Գյումրի այցելության մասին հայկական և ռուսական մամուլը գուցեև շատ չխոսի, բայց, ըստ մեզ, դա կարևոր իրադարձություն է: Այդ այցելությամբ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծում է հայ-ռուսական դաշինքի ռազմական ասպեկտն ու դրա կարևորությունը և հիշեցնում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»:
Sabah
«Արևմուտքը ՌԴ նախագահին մեղադրում է նախկին սովետմիության երկրների վրա ճնշում գործադրելու մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մեկնարկեց Թուրքիային սահմանակից Գյումրի քաղաքից: 500 հոգանոց մարդկանց բազմությունը իր բողոքը հայտնեց` վանկարկելով «մենք չենք ուզում սովետիություն»:
Hurriyet
«Մինչ ՌԴ նախագահը կժամաներ մայրաքաղաք Երևան, ցուցարարներն արդեն սկսել էին բողոքի միջոցառումներ անցկացնել` ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ռուսաստանը ներկայումս մնում է Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկեր»:
Milliyet
«Հայերը դուրս են եկել փողոց` Պուտինի դեմ բողոքի: Եվրամիության հետ մերձեցմանը խոչընդոտող Ռուսաստանին հակազդեցություն ցույց տվող Ուկրաինան փաստորեն միակ երկիրը չէ: Ցուցարարները պարզել են «Պուտին տուն գնա», «ոչ սովետմիությանը» գրությամբ պաստառներ»:
Taraf
«Ցույցերը Պուտինի դեմ են, Պուտինը` ցույցերի: Ռուսաստանի նախագահը Հայաստան կատարած այցի ժամանակ քննադատեց Ուկրաինայում կազմակերպվող բողոքի ցույցերը, բայց ինքն էլ արժանացավ բողոքի ցույցի Հայաստանում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |