Տարածաշրջան08:08, 05 Դեկտեմբեր 2013
Թուրքիան 2012 թվականին ռազմական օգնություն է ցուցաբերել 14 երկրի

Թուրքիայի Սպարտա քաղաքում գտնվող լեռնադեսանտային ստորոբաժանումում ընդհանուր առմամբ 3000 լիբիացի զինվորական վերապատրաստում
կանցնի: Այդ շրջանակներում 100 հոգանոց խումբն Էղիրդիրի լեռնադեսանտային ուսումնարանում 14 շաբաթյա ուսուցում կսկսի:
Թուրքական «Հաբերա»
լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և զինված
ուժերի գլխավոր շտաբը կարևորում են միջազգային
հանրության մաս կազմող երկների հետ ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Մինչև այժմ 67 երկրի հետ ռազմական ուսուցման, տեխնիկական և գիտական համագործակցության,
55 երկրի հետ ռազմական արդյունաբերության, 52 երկիր հետ ռազական ուսուցման վերաբերյալ
պայմանագրեր են ստորագրվել:
Թուրքիայի զինված ուժերը Միջին Ասիայում, Կովկասում, Բալկաններում և Աֆրիկայում մի
շարք երկների ռազմական օգնություն է ցուցաբերում՝ սկսած 1992 թվականից: Թուրքիան
2012 թվականին 14 երկրների հետ ռազմական օգնություն տրամադրելու մասին պայմանագիր է
ստորագրվել:
Այն երկրների զինվորականները, որոնց հետ համագործակցության վերաբերյալ պայմանագիր է
ստորագրվել, կրթություն են ստանում Թուրքիայի ռազմական ակադեմիաներում, զինվորական քոլեջներում,
ռազմական դպրոցներում, ռազմաբժշկական ակադեմիայում, ենթասպայական ուսումնարաններում:
Կրթությունն իրականացվում է կարճաժամկետ ուսուցման, կադրերի փոխանակման, զինվորական
շտաբերում աշխատանքի, ընդհանուր զինավարժությունների միջոցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |