Տարածաշրջան07:06, 05 Դեկտեմբեր 2013
Քըլըչդարօղլու. Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողվրդահանարապետական»
կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Վաշինգտոնում
թուրք-ամերիկյան խորհդի կողմից կազմակերպված ընթրիքից հետո խոսել է Թուրքիայի
տնտեսական վիճակի մասին:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության՝ ընդդիմադիր
գործիչը հայտնել է, որ տնտեսության վրա արտաքին քաղաքականության
ազդեցությունը չափազանց մեծ է և միայն ներքին քաղաքականությամբ հնարավոր չէ
տնտեսություն ձևավորել: Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ արտաքին
քաղաքականության խնդիրները բացասաբար են ազդում տնտեսության վրա:
«Թուրքիան գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ շատ խնդիրներ կան:
Սիրիայի, Իրաքի, Իսրայելի, Իրանի հետ խնդիրներ կան, և վերջերս էլ Եգիպտոսի հետ են
խնդիրներ առաջացել: Խնդրահարույց արտաքին քաղաքականությունը բացասական
ազդեցություն է թողնում Թուրքիայի տնտեսության վրա»,- ասել է ընդդիմադիր
կուսակցության առաջնորդը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |