Քաղաքական07:17, 06 Դեկտեմբեր 2013
Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն որոշում է կայացրել ընդունել պաշտոնական Երևանից ստացված հրավերը և դեկտեմբերի 12-ին մեկնել Հայաստան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների վեհաժողովին:
Այս մասին հայտում է թուրքական «Զաման» թերթը` նշելով, որ Դավութօղլուն իր որոշման մասին հայնտել է Ադրբեջանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի իր պաշտոնակիցներին, որոնց հետ հանդիպումներ է ունեցել Կիևում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ:
«Այցի շրջանակներում հնարավոր է օրակարգ գա Դավութօղլուի և Նալբանդյանի հանդիպումը, ինչը չի բացառում նաև հայկական կողմը»,- գրում է «Զաման»-ը:
Թուրքական թերթը հիշեցնում է, որ Դավութօղլուն հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցելության
ժամանակ խնդրել էր Շվեյցարիային Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը
հաղթահարելու համար միջնորդությամբ հանդես գալ: Այդ ուղղությամբ դրական առաջխաղացման
դեպքում, ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի, Անկարա-Երևան հարաբերություններն
էլ կկարգավորվեն: «Զաման»-ի անանուն դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ գործընթացը
գաղտնի է ընթանում, բայց այն, որ բանակցությունները
հետևողականորեն շարունակվում են, կարելի է
դրական գնահատել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |