Քաղաքական07:28, 09 Դեկտեմբեր 2013
Akşam. Դավութօղլուն Հայաստան կմեկնի առաջարկով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Հայաստան կգա հատուկ առաջարկով:
Թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել և հրաժարվել շրջակա յոթ շրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը:
Երևան այցի շրջանակններում նախատեսվում է Դավութօղլուի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հետ:
Ըստ թուրքական թերթի՝ Դավութօղլուն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպումից հետո որոշել էր այս առաջարկով մեկնել Հայաստան՝ ընդունելով Երևանի հրավերը մասնակցելու դեկտեմբերի 12-ին «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |