Քաղաքական11:44, 10 Դեկտեմբեր 2013
Zaman. «Կողմերը սկզբունքորեն համաձայնել են հանդիպել Երևանում»

Անկարան 1915-ի դեպքերի (Հայոց ցեղասպանության,- խմբ.) 100-ամյա տարելիցին
ընդառաջ նոր քայլեր է կատարում` կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Այս մասին նշվում է թուրքական «Զաման» պարբերականի «Դավութօղլուն հանդիպելու է
Նալբանդյանի հետ» վերտառությամբ հրապարակման մեջ:
«Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ծրագրի պատճառով մեկ սեղանի շուրջ նստել չհաջողած երկու նախարարները «Երևանում կհանդիպենք» փոխըմռնմանն են եկել: Կողմերը սկզբունքորեն համաձայնել են հանդիպել Երևանում»,- տեղեկացնում է լրատվամիջոցը:
Նույն աղբյուրը նաև նշում է, որ Անկարայի նպատակը առաջընթաց ապահովելն է «Հայերի օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի» հարցի լուծման գործում:
«Թուրքական կողմը արձանագրությունները կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու համար սպասում է, որ Հայաստանն իր ուժերը դուրս բերի ադրբեջանական որոշ շրջաններից»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |