Տարածաշրջան17:41, 10 Դեկտեմբեր 2013
Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքական Թարաֆ թերթի լրագրող
Մեհմեթ Բարանսուն
վարչապետ Էրդողանի
դեմ հայց
է ներկայացրել
դատարան` մեղադրելով
վերջինիս «արդար
դատավարությանը խանգարելու, զրպարտության
և վիրավորանքի
մեջ»:
Դատական հայցում
նշվում է,
որ Էրդողանը 2013 թվականի դեկտեմբերի
7-ին Թուրքիայի
Թեքիրդաղի շրջանում
կազմակերպված հանրային
միջոցառմանը ունեցած
ելույթում «Թարաֆ»
թերթի «Գյուլենին
վերջ դնելու
որոշումը ընդունվել
է 2004 թվականին ԱԱԽ
նիստում» հոդվածի
հեղինակ Մեհմեթ
Բարանսուին մեղադրել
է պետական
դավաճանության մեջ,
զրպարտել և
վիրավորանքներ հնչեցրել
նրա հասցեին:
Հայցում մեջբերում է
Էրդողանի հետևյալ
խոսքերը. «Այժմ
տեսնում են
, որ որոշ
լրատվամիջոցներ, որոնք
դեռ երեկ
միմյանց կողքով
չեին քայլում
ձեռք ձեռքի
են տվել:
Պետական գաղտնիքի
հրապարակումը ոչ
այլ ինչ
է, քան
պետական դավաճանություն»:
Փաստաբանն Էրդողանի այս
խոսքերը որակավորել
է հակաօրինական
և անարդար
իր պաշտպանյալի
նկատմամբ` ավելացնելով, որ դրանք
դատապարտելի են
և օրենսդրության, և
միջազգային օրենքների
ու հռչակագրերի
տեսանկյունից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |