• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:08, 11 Դեկտեմբեր 2013

Aksam. Դավութօղլուն կրկնել է Հայաստանին ուղղված «մեսիջը»

Aksam. Դավութօղլուն կրկնել է Հայաստանին ուղղված «մեսիջը»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն  Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ ցավակցական մատյանում գրառում կատարելու նպատակով այցելել է Թուրքիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանատուն, որտեղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստան կատարելիք այցից: 

Դավութօղլուն, ով պատրաստվում է վաղը` դեկտեմբերի 12-ին, մասնակցել Հայաստանում կազմակերպվելիք «Սևծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության»  (ՍԾՏՀ) արտգործնախարարների նիստին, հայտարարել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է համագործակցության` Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու համար:

Թուրքական «Աքշամ» թերթի հաղորդմամբ` Անկարան Հայաստանին ուղղված` «առնվազն երկու շրջաններից հայկական զորքերի դուրսբերման դեպքում սահմանը բացելու» առաջարկը կհղի Դավութօղլուի միջոցով:

Դավութօղլուն չի մանրամասնել ՍԾՏՀ արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստան կատարելիք այցի օրակարգը, սակայն տեղեկացրել է, որ նիստից բացի հնարավոր է տեղի ունենան նաև երկկողմանի հանդիպումներ:

Թերթը նաև հիշեցրել է նախօրեին Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը, այն է. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված սահմանը»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}