Քաղաքական06:45, 11 Դեկտեմբեր 2013
Hurriyet. Սպասվում է` Երևանում Դավութօղլուն հայ պաշտոնակցի հետ կքննարկի արձանագրությունների վերակենդանացման հարցը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցի ծրագրում ոչ մի
փոփոխություն չի կատարվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ»
պարբերականը` նյութը վերնագրելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի` օրերս
հնչեցրած խոսքերի հետևյալ հատվածով` «Դավութօղլուն թող այցելի Ցեղասպանության
հուշահամալիր»:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, ըստ նախատեսված կարգի, Դավութօղլուն կմեկնի Երևան, կմասնակցի «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին:
«Արդեն սկսվել են Հայաստանի իր պաշտոնակցի հետ տեղի ունենալիք հանդիպման համար նախապատրաստական աշխատանքները: Սպասվում է, որ այդ հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի հետ միասին կքննարկվի նաև ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման հարցը»,- գրում է «Հյուրրիյեթ»-ը:
Ermnenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |