Քաղաքական12:53, 11 Դեկտեմբեր 2013
Սերժ Սարգսյան - Ահմեթ Դավութօղլու ձևաչափով հանդիպում տեղի չի ունենալու

Հայաստանի Հանրապետության
նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Twitter» միկրոբլոգում
կատարել է գրառում և տեղեկացրել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ
Դավութօղլուի հանդիպում ՀՀ նախագահի հետ տեղի չի ունենալու:
«ՀՀ նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |