• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:08, 11 Դեկտեմբեր 2013

«Առավոտ»-ի ճանապարհային քարտեզը և թուրքական մամուլի պասիվ կեցվածքը

 «Առավոտ»-ի ճանապարհային քարտեզը և թուրքական մամուլի պասիվ կեցվածքը

«Առավոտ» օրաթերթում դեկտմբերի 10-ին հրապարակված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևան նոր ճանապարհային քարտեզի մասին լուրի նկատմամբ թուրքական լրատվամիջոցները հիմնականում դրսևորում են պասիվ կեցվածք:  Ակնհայտ պասիվության ֆոնը դեռ շարունակվում է: Բացառություն են կազմում մի քանի լրատվական կայքեր (Վաթան, Ռադիքալ, Ռասթհաբեր, Ուլուսալ Հաբեր), որոնք լուսաբանել են թեման` հրապարակելով նշյալ ճանապարհային քարտեզի բովանդակությունը և զերծ մնալով տեսակետ, դիրքորոշում կամ գնահատական հնչեցնելուց:

Երեք օր է արդեն, ինչ թուրքական լրատվամիջոնցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի «armenpress.am» գործակալությանը տված հարցազրույցը: Քոչարյանը Թուրքիայի արտգործնախարարին խորհուրդ էր տվել սադրիչ հայտարարությունների փոխարեն Երևան այցելելիս գնալ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Առավոտ» թերթը վկայակոչելով ՀՀ ԱԳՆ-ի իր  աղբյուրը պնդում է, որ Հայաստանը մշակել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ, որը փակ խողովակներով 10 օր առաջ փոխանցվել է անձամբ Ահմեթ Դավութօղլուին ու երևանյան այցի ժամանակ վերջինս պետք է հայտնի թուրքական կողմի դիրքորոշումն այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ճանապարհային քարտեզը, «Առավոտ»-ի պնդմամբ,  առանցքային երեք կետ է բովանդակում:

1. Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև:

2. Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ:

3. ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետ քաշման և հասարակություններին խաղաղության պատրաստման ոլորտներում:

Ավելի ուշ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Civilnet»-ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}