• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 20:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:33, 12 Դեկտեմբեր 2013

Dunya. Դավութօղլուն ի՞նչի վրա է փորձելու հրավիրել Երևանի ուշադրությունը

Dunya. Դավութօղլուն ի՞նչի վրա է փորձելու հրավիրել Երևանի ուշադրությունը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Երևան կատարած այցն արժանանում է տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների թուրքական մամուլում: Մասնավորապես «Դունյա» կայքը «Դավութօղլուն` 4 անց Երևանում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ դիտարկվում են այցի բնույթը, բովանդակությունը և նպատակները:

«Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին մասնակցելու բացի Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցն այլ ասպեկտներ էլ է ներառում: Ընդգծվում է այն հանգամանքը, որ Դավութօղլուի այցը պետք է դիտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շարունակությանն ուղղված կամքի դրսևորման ժեստ:

«Այդ այցով Անկարան ցույց տված կլինի, որ չնայած 3 տարվա դադարին, կարգավորման ջանքերը չեն դադարեցվել, առնվազն ցույց կտա, որ կարգավորման գործընթացի կասեցնողն ինքը չի եղել: Բացի այդ ուղիղ շփումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը վերակենդանացնելու ուղղությամբ կատարված համատեղ քայլ կլինի»:

Միևնույն ժամանակ հոդվածում  նշվում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Այն է` Անկարան ցանկանում է լավացնել հարաբերությունները Երևանի հետ, բայց ճիշտ չի համարում դա անջատել տարածաշրջանային խաղաղության ամբողջական գործընթացից:

«Անկարան տարածաշրջանի խաղաղության և կայունության թեման դիտում է որպես մեկ ամբողջություն և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ջանքերը համարում միմյանց  աջակցող է հանգամանքներ»:

Նշվում է, որ Անկարայի այն տեսակետը, թե ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պետք է առաջխաղացում ապահովող քայլ կատարվի, իրականում ոչ թե պայման է, այլ տարածաշրջանային խաղաղության գործընթացի հրամայականով առաջին պլան եկած անհրաժեշտություն: Ըստ աղբյուրի` Դավութօղլուն Երևանում ուշադրություն է հրավիրելու հենց այդ հանագամանքի վրա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըթնացում ադրբեջանական գործոնի ունեցած դերի վերաբերյալ անդրադարձում հղում է տրվում դիվանագիտական աղբյուրներին և նշվում, որ Անկարան կարգավորման գործընթացը կոորդինացնում է Ադրբեջանի հետ:  

«Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ հունիս ամսից սկսած Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվում են ամենամսյա բարձր մակարդակի փոխայցեր: Երկուստեք միմյանց իրազեկում են գործըթնացների մասին և խորհրդակցական աշխատանքներ տանում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}