• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 20:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:25, 12 Դեկտեմբեր 2013

Hurriyet. Դավութօղլուի խորհրդանշական ժեստը` ուղղված Երևանին

Hurriyet. Դավութօղլուի խորհրդանշական ժեստը` ուղղված Երևանին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել է Երևան՝ մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության արտգործնախարարների 29-րդ նիստին:

Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը անդրադարձել է արտգործնախարարին ուղեկցող պատվիրակության անդամներին՝ նշելով, որ նրանց մեջ կան չսպասված անուններ:

Պատվիրակության մեջ  ընդգրկված են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը և «Յենի շաֆաք» թերթի հոդվածագիր Մարգար Եսայանը: Բայց ըստ «Հյուրրիյեթի»` ամենամեծ անակնկալը Սամսոն Օզարարատի ներկայությունն է Դավութօղլուի պատվիրակության մեջ: 

«Օզարարատը ծնվել է  Քոնիայում, իսկ այժմ Ֆրանսիայի քաղաքացի է: Նա մինչև վերջերս ՍԾՏՀ գործադիր խորհրդում Հայաստանի ներկայացուցիչն էր, իսկ այժմ որևէ պաշտոն չի զբաղեցնում:  Նա մի անձնավորություն է, ում ճանաչում են  1990-ականներից հայ-թուրքական մերձեցման համար աշխատողները: Օզարարատը երկար ժամանակ  միջնորդական ջանքերում  իր ներդրումն է ունեցել»:

Թուրքական թերթը խորհրդանշական է համարում այն փաստը, որ ժամանակին թուրքական քաղաքացիությունից զրկված Օզարարատն այժմ ընդգրկվել է Դավութօղլուի պատվիրակության մեջ:

«Դավութօղլուի կողմից այս ժեստը խորհրդանշում է երևանյան կարճատև այցի ընթացքում ձեռք մեկնելու ջանքը: Անկարան այս այցելությամբ ուղերձ է հղում, որ  պատրաստ է Երևանի և Բաքվի միջև տարիներ շարուանակվող բանակցություններում խաղաղության համար միջնորդությամբ հանդես գալ»,- գրում է թուրքական թերթը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}