Քաղաքական07:02, 12 Դեկտեմբեր 2013
ԱՄՆ-ն գոհ է Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցից
Ամերիկայի
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել, որ
ԱՄՆ-ն
գոհ է Թուրքիայի
արտգործնախարար Դավութօղլուի՝ «Սևծովյան տնտեսական համագործակցության» շրջանակներում Հայաստան կատարելիք այցից:
Այս մասին հայտարարել
է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
«Նախատեսվող այցից գոհ ենք և հույս ունենք, որ այցը տարածաշրջանային առաջնորդների
միջև երկխոսության համար հնարավորություն կսեղծի»,- Ջեն Փսակի խոսքերը փոխանցում է
թուրքական «Ինտերնետ
աժանս» լրատական
կայքը:
Փսակին հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում
է և՛
Թուրքիային, և՛ Հայաստանին կոչ անել հայ-թուրքական
արձանագրությունները վավերացնել և հարևանների միջև հարաբերությունները ամրապնդել, հետևողականորեն
ձեռնարկել կոնկրետ
քայլեր, ինչպես
օրինակ սահմանի բացումն
է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |