Քաղաքական07:42, 12 Դեկտեմբեր 2013
Դավութօղլուն Հայաստանից հետո մեկնելու է Հունաստան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ժամանել է Երևան: Նրան
դիմավորել են բողոքի ակցիաներով, այդ պատճառով Դավութօղլուն ստիպված է եղել
հետնամուտքով մտնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ»
հյուրանոց:
Թուրքիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Երևան` մասնակցելու ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստին: Այդ նիստը կարևորություն ունի կազմակերպության ներսում ՍԾՏՀ անդամ երկրների կոնկրետ համագործակցության նախագծերի վրա կենտրոնանալու և փոխադարձ կապերը թարմացնելու առումով»:
Նշվում է նաև, որ երևանյան այցից հետո Դավութօղլուն այսօր երեկոյան մեկնելու է Հունաստան` հանդիպելու հույն պաշտոնակցի հետ և նախապատրաստելու 2014-ի առաջին կիսամյակում կազմակերպվելիք բարձր ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |