• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 20:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:52, 12 Դեկտեմբեր 2013

Դավութօղլուն մեկնաբանել է Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումը

Դավութօղլուն մեկնաբանել է Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Էդուարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո Երևանում պատասխանել է թուրք լրագրողների հարցերին:

Թուրք նախարարը հայտարարել է, որ հայ պաշտոնակցի հետ հանդիպումը անցել է ջերմ և անկեղծ մթնոլորտում՝ ավելացնելով, որ առանց անկեղծ խոսակցության որևէ խնդիր չի լուծվի:

Թուրք նախարարը, հիշեցրել է, որ արտգործնախարարի մակարդակով վերջին այցը եղել է իր նախորդի՝ Ալի Բաբաջանի կողմից 4 տարի առաջ, նշել է, որ այդ առումով  հանդիպումը հատուկ նշանակությաուն ունի:

Դավութողլուն, շարունակելով միտքը, ասել է. «Հայ և թուրք ժողովուրդները այս հողերի վրա միասին են ապրել: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ մեր հարաբերություններ ևս լինեն բարձր մակարդակի վրա, ինչպես մյուս հարևանների հետ: Այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունները ջանքեր են գործադրել:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև Էներգետիկ ոլորտում համագործակցության նախագծեր ենք մշակել: Ցանկանում ենք, որ Հայաստանը, սառեցված ճգնաժամերը հաղթահարելով, ևս մասնակցի այդ նախագծերին»:

Նալբանդյանի հետ ունեցած զրույցին անդրադառնալով՝ Դավութօղլուն ասել է. «Այսօր պարոն Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկեցինք Հայ-թուրքական հարաբերությունները, միևնույն ժամանակ ես կարողացա կիսվել նրա հետ նշյալ նախագծերի հեռանկարներով:

Հայտնի է, որ արձանագրություններից առաջ և հետո Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Վերջին շրջանում այդ հանդիպումներում դադար էր արձանագրվել: Շատ անկեղծ զրույց ստացվեց: Իհարկե,  սխալ կլինի ասել, որ այս հանդիպումով հնարավոր էր բոլոր հարցերը լուծել, սակայն առանց հանդիպումների, առանց խնդիրների մասին բաց խոսելու ու երկխոսության որևէ խնդիր չի լուծվի: Այս իմաստով հոգեբանական շեմի հաղթահարման և փոխադարձ մոտեցումների ճշգրտման առումով հանիպումը մեծ կարևորություն ունեցավ»:

Անդրադառնալով թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Հայաստան գալիս է առաջարկով` «բացել սահմանը, եթե Ղարաբաղի 2 տարածքները տրվեն Ադրբեջանին», Դավութօղլուն հերքել է դրանք:

Նա ասել է, որ, ոչ իր բերանից ոչ էլ Թուրքիայի ԱԳն որևէ պաշտոնյայի բերանից նման հայտարարություն չի հնչել և Թուրքական մամուլում ու դրա ազդեցությամբ հայկական մամուլում հայտնված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Մեր առաջնահերթ նպատակը երկխոսության և բանկացային մթնոլորտը առողջ հոգեբանական հողի վրա կառուցելն ու բանակցությունները տանելն է : Այս ուղղությամբ ցանկացած սեղծագործ գաղափար կարող է օրակարգ գալ և քննարկվել: Երկրները իրենց դիրքերը լավ գիտեն, սակայն ի վերջո նմանատիպ սառեցված ճգնաժամներում մեր դիրքերը նոր գաղափարներով հարստացնելով կարող ենք ճանապարհը շարունակել: Նմանատիպ լուրերի մեծ մասը սպեկուլյացիա են»,-ասաց Դավութօղլուն:

Դավութօղլուն նշել է նաև, որ Հայաստան կատարած այցից առաջ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ : «Նրանց հետ տարածաշրջանային հարցեր էլ եմ քննարկել, մասնավորապես Քերրիի , իսկ ավելի վաղ ` Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է թուրք նախարարը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}