Տարածաշրջան08:32, 12 Դեկտեմբեր 2013
Թուրք քաղաքագետները Դավութօղլուի երևանյան այցի մասին
«Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության
արտգործնախարարների վեհաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գտնվում
էԵրևանում:
Թուրքական «Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը թուրք քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների
հետ զրուցել է այդ այցի մասին:
Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալև Քըլըչը հետևյալ
տեսակետն է հայտնել. «Թուրքիան 2015 թվականին կնախագահի G20-ում , որի մեջ ընդգրկված
են զարգացող և զարգացած երկրները: Միևնույն ժամանակ շարունակվում են աշխատանքները ՄԱԿ-ի
անվտանգության խորհրդում 2015 և 2016 թթ. թեկնածությունն ապահովելու համար: Այդ իսկ
պատճառով Հայաստանը տարածաշրջանի թարախապալար լինելու փոխարեն ավելի լավ է, որ այս
այցը գնահատի կայունությանը ծառայող մի նոր հնարավորություն»:
Իսկ ըստ Բողազիչի համալսարանի դասախոս, պատմաբան պրոֆեսոր Զաֆեր
Թոփրաքի՝ 2015 թվականին ընդառաջ Թուրքիայում առկա աղբյուրները օգտագործելով՝ իրականությունը ցույց տալ ժամանակը եկել է: Հայկական սփյուռքին պետք է հեռացնել գործըթնացից:
Միջազգային ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Օզդեմ
Սանբերքի կարծիքով Դավութօղլուի այցը հարաբերությունների կարգավորման ջանքերն արագացնելու
ուղղությամբ մեծ հնարավորություն է տալիս:
Իսկ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը նշել է, որ Հայաստանը
և Թուրքիան տարաձայնությունների լուծում գտնելու
համար հնարավոր ամեն բան պետք է անեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |