Տարածաշրջան15:23, 12 Դեկտեմբեր 2013
Թուրքական մամուլը` Ադրբեջանում կաշառակերության մասին
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և այլ շրջաններում ներդրումներ կատարած
գործարարները դժգոհում են հարկային քաղաքականությունից` պնդելով , որ Ադրբեջանի
հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի ներկայացուցիչները սկսել են իրենց ամենամյա կաշառակերության արշավը: Այս
մասին տեղակացնում է թուրքական «Դյունյաբյուլենթ» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` բացի նրանից, որ գործարարներից գանձվում է 10-30 հազար մանաթ (մոտ
12-38 հազար դոլար) կաշառք, նրանց ստիպում են պետական վճարումները ևս 15-20 %-ով ավել անել:
Նշվում է, որ այս երևույթը վերածվել է ամենամյա ավանդույթի, և ադրբեջանցի այն գործարարները, որոնք հրաժարվում
են կաշառք վճարել, հետապնդվում են ու շանտաժի ենթարկվում:
Գործարարները ասել են նաև,
որ կաշառքի վճարման համակարգը «կատարելագործվել է», և եթե դա նախկինում առձեռն էին վճարում, ապա
ներկայումս բանկային փոխանցում են անում հարկային տեսուչների հաշիվներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |