Տարածաշրջան08:08, 12 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում համարակալում են հայկական հարցն ուսումնասիրող ուսանողներին
«Թուրքական պատմագիտական ընկերությունը» (ԹՊԸ) Բարձրագույն կրթության խորհրդի միջնորդությամբ Թուրքիայի համալսարաններ ուղարկած փաստաթղթով
պահանջել է հայկական հարցի թեմայով ուսումնասիրություններ կատարող ուսանողների տվյալները:
Ստամբուլում տպագրվող հայկական երկլեզու (թուրքերեն-հայերեն) «Ակօս» թերթը հրապարակել է փաստաթղթի օրինակը, որը ստորագրված է անձամբ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեթ Մեթին Հուլագուի կողմից:

Փաստաթղթում մասնավորապես ասված է.«Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ ուսումնասիրություններում օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ունենալ Հայկական հարցի ուսումնասիրություններ կատարող ուսանողների անուն ազգանունները, աշխատանքների վերնագրերն ու կոնտակտային տվյալները»:
«Ակօս»-ը փորձել է պատմագիտական ընկերության նախագահից ճշտել տվյալների հավաքագրման իրական պատճառը, սակայն վերջինս ընդհանրապես հերքել է իր ստորագրությամբ փաստափուղթ ուղարկվելու փաստը: ԹՊԸ մեկ այլ պատասխանատուից էլ թերթը տեղեկացել է, որ փասթաթղթերը ուղարկվել են ԹՊԸ նախագահի ցուցումով, իսկ դրա նպատակը իրենք չգիտեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |