Տարածաշրջան11:47, 12 Դեկտեմբեր 2013
Թուրքիան մտադիր է հայ-թուրքական սահմանամերձ գոտում զարգացնել առողջապահական տուրիզմը
Թուրքիայում մեկնարկել են Իգդիրում գտնվող քարայրները առողջապահական տուրիզմի
նպատակով օգտագործելուն միտված աշխատանքները: Նշյալ քարայրները, մասնագետների
հաշվարկներով, հանդիսանում են 840 մլն տոննա աղի պաշարներ ամբարող գոտի: Այն
գտնվում է Իգդիրի վարչական կենտրոնից 40կմ հեռավորության վրա:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու տեղի ՏԻՄ մարմինները համատեղ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը: Նախարարության ներկայացուցիչ Օսման Էնգինդեզը հայտնել է, որ այդ տեղանքի աղի պաշարները ի զորու են 400 տարի շարունակ բավարարել Թուրքիայի աղի պահանջարկը: Նա նաև նշել է, որ այդ հանքային այդ աղերի «երակները» ձգվում են մինչև Հայաստան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |