• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:17, 13 Դեկտեմբեր 2013

Դավութօղլու. «Եթե այսօր սահմանը բացենք, իսկ վաղը հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից փակել այն»

Դավութօղլու. «Եթե այսօր սահմանը բացենք, իսկ վաղը հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից փակել այն»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության շրջանակներում կատարած Երևան այցի ընթացքում  տարածաշրջանին վերաբերող իր  դիտարկումներն է ներկայացրել թուրքական «Հյուրիյեթ» թերթի  լրագրող Ջանսու Չամլըբելին:

Լրագրողը նշում է, որ Երևանի ճանապարհին Դավութօղլուն չի թաքցրել, որ  երկու երկրների միջև խոչընդոտները հաղթահարելու համար կառուցողական առաջարկների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դավութօղլուն նշելով, որ այդ առումով Բաքվից էլ վերջին ամիսներին դրական ուղերձներ են ստացել, այնուամենայնիվ, խուսափել է մանրամասները հայտնել:

Թուրքական թերթը ներկայացնում է Դավութօղլու մոտեցումները.

«Մեր նպատակը միայն Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը չէ, այլ նաև ձևավորել մի ամբողջական մոտեցում, որը Կովկասում խաղաղություն կբերի: Այդ գործը 3 անկյունաքար ունի»: 

1. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ

«Մենք Բաշար Ասադի հետ բարեկամ էինք, սակայն այժմ չեմ կարող Դամասկոս մեկնել այնպես, ինչպես եկա Երևան։ Անգամ բարևելն է այժմ դժվար»: 

2. Հայաստան- Ադրբեջան հարաբերություններ

«Դա անգամ Հարավային Կովկասի էթնիկ խաղաղություն կարող ենք անվանել: Վրաց-աբխազական հարաբերություններն էլ են ներառված: Տարածաշրջանում առկա լարվածությանը նվազեցումը կարևոր է»: 

3. Թուրք-հայկական հարաբերություններ

«Այսինքն որտեղ ուզում է լինի՝ Լոս Անջելես, Փարիզ, Մոսկվա, թուրքերի և հայերի միջև առկա խնդրի ընդհանուր եզրերը պետք է գտնել»:

Դավութօղլուի համոզմամբ, եթե նշյալ երեք անկյունաքարային հիմքերից մեկը վնասվի, ապա դա նորից խնդիրների կհանգեցնի:

«Եթե, օրինակ, մենք այսօր սահմանը բացենք, իսկ վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից այն փակել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}