Տարածաշրջան13:16, 13 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի խորհդարանում գլխաշորով ելույթ ունեցած առաջին կին պատգամավորը

Թուրքիայի ազգային մեծ
ժողովում (ԹԱՄԺ-TBMM) մի քանի օր է, ինչ քննարկվում է կառավարության ներկայացրած
երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը`2014 թվականի բյուջեն: Խորհրդարանական
քննարկումների մասին իրազեկող թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը նշում է, որ
իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր տկն Ջանան
Ջանդեմիր Չելիքն օրենսդիր մարմնին ներկայացել է մուսուլմանական գլխաշորով (հիջաբ):
Ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից` Ջանդեմիր Չելիքը բյուջեի մասին կարծիք հայտնելուց հետո արժանացել է ԱԶԿ-ական պատգամավորների ծափահարություններին:
Լրատվամիջոցը նկատել է տալիս, որ նման արտաքինով և նման պահվածքով Ջանդեմիր Չելիքը պատմության մեջ մտավ որպես Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից գլխաշորով ելույթ ունեցած առաջին ու առայժմ միակ պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |