• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:01, 14 Դեկտեմբեր 2013

Milliyet. Դավութօղլու-Նալբանդյան հանդիպման համեստ նպատակը և փոքրիկ քայլը

Milliyet. Դավութօղլու-Նալբանդյան հանդիպման համեստ նպատակը և փոքրիկ քայլը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը տարբեր մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ և թեմա հանդիսացավ հարևան Թուրքիայում: Հեղինակավոր «Միլլիյեթ» օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը նկատել է տալիս, որ Թուրքիայի և ՀՀ արտգործնախարարի հանդիպումը մի շատ համեստ նպատակ ուներ. հալեցնել 4 տարի շարունակ հարաբերություններում եղած սառույցը և սկսել երկխոսության գործընթաց: Հանդիպումից հետո թուրք լրագրողներին մամուլի ասուլիս տված Դավութօղլուն նշել էր, որ, բնականաբար, բոլոր հարցերը միանգամից չեն լուծվի, բայց առանց հանդիպումների ու երկխոսության էլ առահասարակ որևէ հարց չի լուծվի: Այս մտքի հետ համակարծիք հոդվածագիրը, այնուամենայնիվ, դրական զարգացում է համարում այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում:

Համառոտ հիշեցնելով Ցյուրիխում 2009-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների պատմությունը` Քոհենը հստակ շարադրում է եղելությունն այն մասին, որ Ադրբեջանի կոշտ արձագանքի պատճառով թուրքական կառավարությունը որպես պայման դրեց Ղարաբաղի հարցը, ի պատասխան Հայաստանն էլ միառժամանակ առկախեց արձանագրությունների վավերացման հարցը:

«Դրությունը և այդ օրը, և այսօր ըստ էության նույնն է մնացել. Դրանից օգուտ չի եղել ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Այս հարցում Անկարային գործողության մղող պատճառը այս դրության շարունակականության հետ կապված անհանգստությունն է»,- նշում է Քոհենը և ընդգծում, որ Երևանի հետ հարաբերութունների կարգավորումը կուժեղացնի Թուրքիայի ձեռքերը, կկանխի 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ սպասվելիք արշավների թափը: Բայց քանի որ Թուրքիան շարունակում է արժևորել Ադրբեջանին, որի համար Ղարաբաղը օրակարգային է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հրաժարվի վերոնշյալ նախապայմանից:

Թուրք վերլուծաբանը անդրադառնում է այն լուրերին, թե իբր Հայաստանը Ղարաբաղի 7 շրջաններից 2-ը պետք է հանձներ Ադրբեջանին, Անկարան դա դիտեր որպես գործըթնացի առաջխաղացում, բացեր սահմանը և արդյուքնում կկարգավորվեին հայ-թուրքական հարաբերությունները:

«Այս պահին այդ իրողությունից բավականին հեռու ենք,-գրում է Քոհենը: - Անկարայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Ինչպես երևում է Երևանի «առանց նախապայմանների» դիրքորոշման մեջ էլ փոփոխություն չկա: Ուստի Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը ցյուրիխյան արձնագրությունների կյանքի կոչման առումով որևէ շոշափելի արդյունք չտվեց: Բայց «սրտաբաց երկխոսության» համար ճամփա բացեց: Փոքրիկ քայլ է, բայց չեղածից լավ է»:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}