• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 01:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:51, 16 Դեկտեմբեր 2013

Հայդար Բաշ. «Թուրքիայից հողային պահանջներ ունեցող հայերը Դավութօղլուին ընդունում են Արարատի նկարի տակ»

Հայդար Բաշ. «Թուրքիայից հողային պահանջներ ունեցող հայերը Դավութօղլուին ընդունում են Արարատի նկարի տակ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Հայաստան կատարած այցը տարատեսակ բողոքների ու դժգոհությունների տեղիք է տվել թուրք հանրության շրջանում: Դավութօղլուի երևանյան այցը քննադատության է ենթարկվում ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլ նաև մամուլի կողմից: Մասնավորապես «Յենի մեսաժ» թերթի վերլուծաբան Հայդար Բաշն իր «Հակաօրինական քաղաքականություն» հոդվածում դատապարտում է Դավութօղլուի այցը և դրևսորած վարքը:

Հոդվածի հեղինակի բնորոշմամբ` դեկտեմբերի 12-ը վերածվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ամոթալի մի օրվա: Իսկ թե ինչու է այդ կարծիքին, Հայդար Բաշը պարզաբանել է շարունակության մեջ` նշելով, որ Դավութօղլուին Երևանում դիմավորել են բողոքի միջոցառումներով, ստիպել նրան հյուրանոց մուտք գործել հետնադռնով, ՀՀ արտգործնախարարն իր բացման խոսքում ծանր մեղադրանքներ է հասցեագրել Թուրքիային, իսկ Դավութօղլուն հանդուրժել է այդ ամենը և դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնել հայկական հյուրընկալության համար:

«ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը Արարատ լեռան նկարի տակ անցկացված հանդիպման ժամանակ կոչ է արել կյանքի կոչել 2009-ի արձանագրությունները: Իրենց սահմանադրության մեջ (ՀՀ Անկախության հռչակագիր – խմբ.) Թուրքիայից հողային պահանջներ ունենալու մասին ամրագրած հայերը Թուրքիայի արտգործնախարարին ընդունում են Արարատ լեռան նկարի տակ: Իսկ, ըստ նրանց, Արարատը թուրքերինը չէ, այլ` իրենցը»,- դժգոհում է հոդվածագիրը:

Հայդար Բաշը համոզմունք է հայտնում, որ Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով սասանված Թուրքիայի հեղինակությունը վերջնականապես ոչնչացավ Դավութօղլույի հայաստանյան այցով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}