Տարածաշրջան06:55, 16 Դեկտեմբեր 2013
Դավութօղլու. «Հայաստան կատարած այցս հանցանք չէ»

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նախարարության 2014 թվականի բյուջեի հատկացումների հետ կապված ելույթ է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում:
Ելույթի ժամանակ նա պատասխանել է «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահի տեղակալ Թուղրուլ Թյուրքեշի կողմից հնչեցված քննադատություններին, որոնք վերաբերում էին արտգործնախարարի Հայաստան այցելությանը:
Դավութօղլուն ի պատասխան նշել է, որ Հայաստան իր այցելությունը հանցագործություն չէ:
«Ձեր հայրը
(Արփասլան Թյուրքեշ-խմբ.)
hայ-ադրբեջանական բախումների
ժամանակ Փարիզում հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, իսկ
ըստ իս չէր, ապա Հայաստանի հետ մեր հանդիպումը նույնպես հանցանք չէ: Հայերի
հետ համատեղ արդար հիշողության
շրջանակներում համախմբվելն էլ հանցանք չէ, այլ մի մոտեցում է, որն անհրաժեշտ է
կյանքի կոչել: Ով ինչ ուզում է, թող ասի, մենք ոչ մի ազգի վերևից չենք նայի»,-
Դավութօղլուի խոսքերը մեջբերում է թուրքական « Միլլիյեթ» թերթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |