• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:30, 16 Դեկտեմբեր 2013

Թուրքիայի 2014-ի արտաքին քաղաքական օրակարգի 5 կարևոր կետերը

Թուրքիայի 2014-ի արտաքին քաղաքական օրակարգի 5 կարևոր կետերը

Թուրքիայի իշխանությունները ծրագրել են 2014 թվականին դիվանագիտական մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել արտաքին քաղաքականությունում նախանշված 5 թիրախային ուղղություններով: Այս մասին տեղեկացնող թուրքական «Աքշամ» պարբերականը նշում է, որ Անկարայի 2014 թվականի արտաքին քաղաքական օրակարգում տեղ են զբաղեցնելու Իրաքի, Սիրայի, Եվրամիության, Հայաստանի և Կիպրոսի խնդիրները:

1. Իրաք

Անկարան կարևորում է Իրաքի հետ էներգակիրների հարցով համագործակցության հանգամանքը, քանի որ դա կարևոր դեր ունի Թուրքիայի` էներգետիկ կամուրջ լինելու գործում: 2014-ին ստորագրվելու են պայմանագրեր, որոնք նախատեսում են Իրաքի հյուսիսում գտնվող նավթի և բնական գազի պաշարները Թուրքիայի տարածքով դուրս բերել համաշխարհային շուկա:

2. Սիրիա

Թուրքիան շարունակելու է ակտիվ քաղաքականություն վարել Սիրիայի ներքին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Մասնավորապես փորձելու է անել ամեն հնարավորը Սիրիայի ընդդիմադիր ուժերին 2014-ի հունվարին կայանալիք Ժնև-2 միջազգային խաղաղ համաժողովին մասնակից դարձնելու համար:

3. Եվրամիություն (ԵՄ)

ԵՄ-ի հետ նոր թափով են շարունակվելու Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացն առաջ մղելու համար: Մասնավորապես նախատեսվում է բանակցություններում ավելացնել նվազագույնը երեք նոր գլուխ, որոնց թվում կլինի վիզային ռեժիմի ազատականացումը:

4. 2015. կրիատիկական շրջան

2014 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործըթնացը օրակարգում կլինի: Բաքվի հետ միասին գործի դրվող պրոցեսում Անկարան ցանկանում է բացել սահմանը, եթե Երևանը դուրս բերի իր ուժերը «ադրբեջանական շրջաններից առնվազն մեկից»: Այդպիսով Անկարան Հայոց ցեղասպանության 2015-ին 100-ամյա տարելիցը կդիմավորի առանց մեծ ճգնաժամերի առաջացման:

5. Կիպրական հարց

Գրեթե 50 տարի անլուծելի մնացած Կիպրական հարցը Անկարան նախատեսում է վերջնականապես լուծել 2014-ի գարնանը, որով և կվերացնի իր եվրաինտեգրման ճանապարհի գլխավոր խոչընդոտը: Անցյալ շաբաթ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Աթենք և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» կատարած այցերը հենց նպատակ էին հետապնդում արագացնել լուծման գործընթացը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}