Քաղաքական14:58, 18 Դեկտեմբեր 2013
Արիս Նալջը. «Հայաստանում սպասում են, որ Թուրքիան վերջապես քայլ կատարի»

Թուրքիայում գործունեություն ծավալող հայազգի լրագրող Արիս Նալջըն
իր «Ի՞նչ եղավ Երևանում» հոդվածում անդրադարձել
Սևծովյան տնտեսական համագործակցության նիստի շրջանակներում Դավութօղլուի Երևան կատարած
այցին: Հոդվածի երկրորդ մասում Նալջըն ամփոփել է այցից հետո Հայաստանում ձևավորված
կարծիքը այդ այցի վերաբերյալ:
«Հայաստանում գոհ չեն այն հանգամանքից, որ հայկական թեման կրկին
օրակարգ է բերվել սպասվող ընտրություններից առաջ (Թուրքիայում):
Հայոց
ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգահեռ ավելի նկատելի է դառնում Թուրքիայի մերժողական քաղաքականության անզորությունը: Հայաստանում պարզ է,
որ բռնագաղթի մասին Դավութօղլուի կատարած հայտարարությունը միտված է 2015-ին
սպասվող հայկական ռեակցիան մեղմացնելուն: Սակայն այս հայտարարությունը ցույց է տալիս
նաև, որ Թուրքիան հասկանում է, որ հարցն այսպես չի լուծվի:
2015 թվականին ընդառաջ ոչ Հայաստանը, ոչ էլ սփյուռքը ցեղասպանության
ճանաչման պահանջից որևէ հետքայլ չեն անի:
Հայաստանը սպասում է, որ արձանագրությունների ստորագրումից հետո
վերջապես Թուրքիան քայլ կկատարի.
Թուրքիայում կառավարող ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն), որը շատ է սիրում այս օրերին Մերձավոր արևելքում և Կովկասի ավազանում «Մեծ եղբոր» դեր ստանձնել ու հաճախ էլ այդ մասին հայտարարում է, արդեն պետք է ցույց տա իր «Մեծ եղբայրությունը» և չնայելով Ադրբեջանին՝ քայլ կատարի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |