• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:16, 19 Դեկտեմբեր 2013

Էրդողանի կուսակցությունը զրկվում է իր քաղաքական հենարանից

Էրդողանի կուսակցությունը զրկվում է իր քաղաքական հենարանից

Նման տեսակետներ են շրջանառվում արևմտյան լրատվամիջոցներում, որոնք անդրադարձել են օրերս Թուրքիան ցնցած ոստիկանական լայնամաստաբ օպերացիային:

Դեկտեմբերի 17-ին թուրքական ոստիկանության կողմից Անկարայում և Ստամբուլում իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:

Թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով արևմտյան մամուլի հրապարակումները, նշում է, որ վերոնշյալ օպերացիայի հետևում կանգնած է Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլեննը: Այսպես`

Times

Ոստիկանության իրականացրած օպերացիան Էրդողանի և գյուլենական շարժան միջև խորացող վեճի հետևանքն է: Գյուլենը թշնամացավ Թուրքիայի կառավարության հետ:

New York Times

Այդ օպերացիան սպառնալիք է` ուղղված Էրդողանին: Մինդեռ մի ժամանակ Էրդողանն ու Գյուլենը Թուրքիայի քաղաքականությունը բանակի ազդեցությունօց ազատելու գործում դաշնակիցներ էին:

Wall Street Journal

Այդ օպերացիան երկրում շոկային ալիք բարձրացրեց: Սպասվում է, որ Էրդողանը կպատասխանի երկրի տնտեսական կայունությանը և ներդրումային մթնոլորտի անվտանգությանը սպառնացող այդ զարգացոմներին:

The Guardian

Ամռան բողոքի ցուցերից հետո սա դիտվում է Էրդողանի ավտորիտարության դեմ ուղղված ամենամեծ հարձակումը:

Bloomberg

Ասում են` գյուլենական շարժումը պետությունը սիստեմատիկ հսկողության տակ պահել կարողանալու համար սողոսկում է պետական գերատեսչություններ:

Financial Times

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության և երկրի ոստիկանական ու դատական համակարգ ներթափանցած գյուլենական շարժման միջև խորացող ճգնաժամ կա:

Washington Post

Էրդողանի և գյուլենական շարժման միջև լարվածությունը թեժանում է: վերլուծաբանների համոզմամբ` սա պատասխան էր` ուղղված գյուլենական շարժման դպրոցները փակելու Էրդողանի կառավարության նախաձեռնության դեմ:

Ի դեպ, Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբան Օրհան Էրդեմլին հանդես գալով հայտարարությամբ հերքել է այն լուրերը, թե գյուլենական շարժումն է կանգնած վերոնշյալ օպերացիայի հետևում: Գյուլենական շարժման և Էրդողանի կառավարության միջև խորացող ճգնաժամի մասին խոսակցությունները նա անվանել է «հիվանդ երևակայության արդյունք»:

Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը հզոր իսլամական շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում: Այն համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսութուն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Կարծիք կա, որ Գյուլենը մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}