• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:18, 20 Դեկտեմբեր 2013

Yeni Mesaj. Թուրքիան լիակատար ձախողվել է մահմեդական աշխարհում

 Yeni Mesaj. Թուրքիան լիակատար ձախողվել է մահմեդական աշխարհում

Իսլամական աշխարհում ակտիվ պետության դեր ստանձնելու հարցում լիակատար ձախողում ունեցած Թուրքիան այժմ ուղղվել է դեպի Հայաստան ու Հունաստան: Այս կարծիքին է թուրքական «Յենի մեսաժ» թերթի վերլուծաբան Մուհարրեմ Բայրաքթարը: Ըստ նրա` Անկարան հավանաբար մտածել է, թե իսլամական աշխարհում բան դուրս չեկավ, թեկուզ թող քրիստոնյա աշխարհում ինչ-որ բան դուրս գա: Բայց այդտեղ ևս տխուր արդյունքի դեմ հանդիման եղավ:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցին` Բայրաքթարը հստակ նշում է, որ հայկական կողմը Թուրքիայից պահանջում է տեր մնալ ցյուրիխյան արձանագրություններում դրած ստորագրությանը:

«Իսկ այդ արձանագրությունները Թուրքիային նստեցնելու են ցեղասպանություն գործած մեղավորի աթոռին ու Հայաստանի առաջ ճանապարհ են բացելու հատուցման և տարածքային պահանջների համար»,- մեկ այլ սյունակագիր տկն Գյուլսերեն Այթաշի խոսքերն է մեջբերում հոդվածագիրը:

Բայրաքթարը վերջում հիշեցնում է, որ Այթաշը 2013-ի ապրիլին Թուրքիայի խորհրդարանին նամակ էր հղել, որտեղ շարադրել էր անհրաժեշտաբար իրականացվելու ենթակա 4 պահանջ:

1. Հետ կանչել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանից և չեղյալ հայտարարել:

2. Կատարել հարկ եղած սահմանադրական փոփոխություններ միջազգային պայմանագրերի բնույթը Թուրքիայի սահմանադրության հետ հակասության չմտնցելու համար:

3. Այդուհետև Հայաստանի հետ ստորագրվելիք ցանկացած պայմանագրի տեքստում ամրագրել մի կետ, ըստ որի, այդ պայմանագիրը չպետք է կիրառվի կամ մեկնաբանվի 1921-ին կնքված Կարսի պայմանագրին հակառակ:

4. Ի պատասխան այն երկրների խորհրդարանների, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանության բանաձև, Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ - TBMM) իր հերթին պետք է նրանց դատապարտող օրինագծեր ընդունի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}