• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 23:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:29, 23 Դեկտեմբեր 2013

Արևմտյան մամուլն անդրադարձել է Էրդողանի բառապաշարին

Արևմտյան մամուլն անդրադարձել է Էրդողանի բառապաշարին

Միջազգային մամուլում լայն արձագանք է ստացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն արտահայտությունը, որը նա արել էր իր ղեկավարած կառավարությանն հասցեագրվող ապօրինությունների ու կոռուպցիայի մեղադրանքների կապակցությամբ: Էրդողանն ասել էր «Մենք կկոտրենք այդ ձեռքերը»:

Financial Times 

«Վարչապետը կանգնել իրենց որդիների պատճառով կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված նախարարների կողքին» վերնագրով անդրադարձում նշում է, որ Էրդողանը կանգնել է իր նախարարների թիկունքին և համարում է, որ որոշ ուժեր նպատակ ունեն որոգայթ լարել նախարարների դեմ ու սևացնել նրանց համբավը: Էրդողանը դրա պատասխանատվությունը վերագրում է արտաքին ուժերին:

Daily Mail

«Էրդողանն իշխանություններին կացնահարել շարունակողների ձեռքերը կոտրելու խոստում տվեց» վերնագրով հոդվածում նշվում է, որ ձեռքեր կոտրելու մասին Էրդողանի խոսքերը հազարավոր մարդականց բողոքի ալիք են բարձրացրել փողոցներում և հասունացնում են կառավարության հրաժարականի պահանջը: Պարբերականի դիտարկմամբ`հակակոռուպցիոն խոշոր օպերացիան հիմնովին ցնցել է Թուրքիայի քաղաքական կարգը:

Wall Street Journal

Ընդգծում է այն հանգամանքը, որ Էրդողանը կոռուպցիան սկանդալների մեջ տեսնում է արտաքին ուժերի մեղավորությունը: Բառացիորեն նշվում է, որ սկանդալի ւ հայտ գալուց անմիջապես հետո հարձակման թիրախ է դարձրել արևմտյան դաշնակիցներին:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում էին եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չազլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}