Քաղաքական09:07, 23 Դեկտեմբեր 2013
Ֆեհիմ Թաշթեքին. «Թուրքիան արտաքին աշխարհում վստահության կորուստ ունի»

Թուրքիան արտաքին աշխարհում սպառել է իր վստահության պաշարը: Միջազգային
հարաբերություններում Թուրքիայի հանդեպ եղած վստահության կորստի մասին
մտահոգություն է հայտնել թուրք վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքին:
Թուրքական «Radikal» օրաթերթում հրապարակած հոդվածում Թաշթեքինը մի քանի օրինակներ է բերում` հավաստելու իր տեսակետի ճշմարտացիությունը:
«Ամենամեծ խնդիրը կարուստն է այն վստահության, որը առհասարակ ձևավորվում է խոսքով և գործով»,- ընդգծում է հոդվածի հեղինակը և նշում, թե ինչպեսենէ Անկարան խոսքն ու գործը տարբերվում իրարից:
- Նախ արտգործնախարար Դավութօղլուին ուղարկում եք Իրաք, որտեղ վարչապետ Նուրի Էլ Մալիքիին հավաստիացնում եք, թե առանց իր հետ համակարգելու ոչ մի գործ չեք ձեռնարկի, բայց հետո իրաքյան Քուրդիստանի ղեկավարի հետ էներգետիկ համագործակցության պայմանագրեր եք նախապատրաստվում ստորագրել:
- Հայտարարում եք, որ Չինաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր եք գնելու: ՆԱՏՕ-ից արձագանք ստանալուն պես դա փորձում եք օգտագործել որպես հաղթաթուղթ գնի նվազեցման կամ առաջարկի փոփոխության համար:
- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններն եք մեջտեղ բերում, հետո դրանք վավերացնելու համար նորից Ղարաբաղի հարցն եք պայման դնում ու հետո նորից մեղքը բարդելու եք Հայաստանի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |