• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:59, 24 Դեկտեմբեր 2013

Թուրքիայի նախագահն անդրադարձել է կոռուպցիոն սկանդալին

Թուրքիայի նախագահն անդրադարձել է կոռուպցիոն սկանդալին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ խոսել է Թուրքիայում մեծ աղմուկ հանած ձերբակալությունների մասին: Գյուլը, անդրադառնալով կաշառքի և ապօրինության մեղադրանքով ձերբակալության օպերացիային, որի շրջանակներում ձերբակալվել էին 3 նախարարների որդիներ և բազմաթիվ պաշտոնատար անձիք, մասնավորապես ասել է. «Թուրքիայում վերջին 10 տարիներին իրավական և քաղաքական ոլորտում արմատական բարեփոխումներ են իրականացվել: Այդ բարեփոխումների ոլորտտում թափանցիկություն է ապահովվել: Այդպիսի փոփոխություններ իրականացված երկրում , եթե ապօրինություն կամ սխալ էլ լինի, հնարավոր չէ ծածկել: Դա լավ իմացեք: Սա արդեն 15 տարի առաջվա Թուրքիան չէ: Բոլորը պետք է հանգիստ լինեն:

Շատ քննարկվող ապօրինության հարցն արդեն դատարան է տեղափոխվել: Թուրքաիայում դատարանը և անկախ է, և անկողմնակալ:  Գործի մանրակրկիտ քննությունից հետո դատարանն այդ պնդումների վերաբերյալ որոշում կընդունի: Համոզված եղեք, որ դատարանը դա կանի հավուր պատշաճի»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնանկ կարվեն այն նախարարները, ում որդիների անունները խառն է այս պատմության մեջ՝ Գյուլն ասել է. «Նախարարների հետ կապված վարչապետի հետ հանգամանալից զրույց եմ ունեցել: Այդ հարցում նա մտահոգություններ ունի: Ես էլ իմ մտահոգություններն եմ նրան փոխանցել: Էրդողանի՝ Պակիստանից վերադառնալուց հետո հանդիպելու ենք: Այն ժամանակ էլ կստանաք ձեր հարցի ստույգ պատասխանը»:  

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}