Տարածաշրջան13:44, 24 Դեկտեմբեր 2013
Մավի Մարմարայի զոհերի փոխհատուցման հարցում Թուրքիան զիջումների կգնա

Ամսվա սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուի ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է Մավի Մարմարայի գործով փոխհատուցման հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» թերթը` հղում անելով իսրայելական «Հաարեց» թերթին:
Թերթի հետ զրույցում իսրայելցի մի պաշտոնյա նշել է, որ կողմերը գրեթե բոլոր հարցերում համաձայնության են եկել: Նա ասել է, որ փոխհատուցման գումարը առայժմ կոնկրետ որոշված չէ, սակայն նախապես պահանջվածի չափ էլ չի լինի, քանի որ 2 կողմն էլ ուզում են հնարավրինս արագ այս հարցը լուծել ու կարգավորել հարաբերությունները:
Նշենք, որ Թուրքիան տուժածների ընտանիքների համար նախապես յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջել, իսկ Իսրայելը առաջարկել էր 100 հազ.-ական դոլար վճարել:
2010 թ-ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել: Անկարան պահանջում է Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել տուժածների ընտանիքներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |