Մշակութային07:50, 24 Դեկտեմբեր 2013
Ստամբուլահայ երգչուհին պատրաստվում է մենահամերգի
Վերջերս Ստամբուլում թողարկվել էր հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են:
Ստամբուլահայ
երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ երգերը շուտով կհնչեն
նաև բեմից: Փետրվարի 18-ին Ստամբուլի Շիշլիի թաղամասի մշակույթի տանը կկայանա
երգչուհու մենահամերգը:
Էրլինը նշեց, որ համերգային ծրագրում ներառված երգերի մեծ մասն արևմտահայերեն են, սակայն կհնչեն նաև թուրքերեն և անգլերերն երգեր: «Չնայած նրան, որ մեկնարկը
դեռ նոր ենք տվել, սակայն համերգի նկատմամբ հետաքրքրությունը արդեն իսկ մեծ
է»,-ասում է երգչուհին:
Հիշեցնենք, որ «Տարիներ վերջ» ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում
է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:
Նախորդող հրապարակում ` Ստամբուլահայ երգչուհի. «Երգերս երկու ժողովուրդներին մոտեցնելու առաքելություն ունեն, դրանք ինձանից զորեղ են»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |