Տնտեսական09:07, 25 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում հայտնաբերվել է նոր նավթահանք

Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Շիիրթ նահանգի Էրուհ շրջանի
Բայըրյուզու գյուղի մերձակայքում կատարված հորատման աշխատանքներ կատարող հատուկ
խումբը 2.400 մ խորության մեջ հայտնաբերվել է նավթի հանքահոր: Այդ մասին հայտնել է
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր
Աֆիֆ Դեմիրքանը «Իհլաս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում:
Պարզվել է, որ հորատման աշխատանքները սկսվել էին դեռևս անցյալ տարվանից: Արդյունքում հայտնաբերվել է նավթահանք, որի պաշարները գնահատվել են օրական 150 բարել նավթ արդյունահանելու ընդունակ ներուժով: Նավթահանքային նոր ավազաններ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Թուրքերը ձգտում եմ այդ կերպ հնարավորինս նվազեցնել նավթի և բնական գազի ներկրման ծավալները:
Նշենք, որ Թուրքիայի իր էներգետիկ պահանջարկը բավարարելու համար տարեկան ներկրում է 60 մլրդ դոլարի էներգակիր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |