Տարածաշրջան14:00, 26 Դեկտեմբեր 2013
Odatv. Էրդողանի որդին փախել է Թուրքիայից, որպեսզի չկալանավորվի

Դեկտեմբերի 17-ին Անկարայում և Ստամբուլում իրականացված հակակոռուպցիոն խոշոր
օպերացիայի ժամանակվանից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ
Էրդողանը, հանրության մեջ չի երևում: Խոսակցություններ կան, որ նա փախուստի է
դիմել, որպեսզի իրեն էլ չկալանավորեն, ինչպես նախարարների որդիներին:
Ըստ թուրքական «Օդա թիվի» լրատվական կայքի` այդ մասին իրեն հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորներից մեկը, որի անունը, սակայն չի նշվել: Փաստորեն վերահաս օպերացիայի մասին կանխավ իմանալով` վարչապետ Էրդողանը իր որդուն ուղարկել է արտերկիր: Լրատվամիջոցը նշում է նաև, որ տեղեկությունը ճշտելու համար զանգահարել են Էրդողանի ընտանիքի երկու փաստաբաններին, բայց վերջիններս պատասխան ու պարզաբանում չեն տվել:
Հիշեցնենք, որ Պակիստանից վերադառնալիս վարչապետ Էրդողանը ինքնաթիռում զրուցել էր «Սաբահ» թերթի թղթակցի հետ և վերջինիս ասել, որ իր որդու անունը արատավորելու միջոցով փորձում են հարված հասցնել իրեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |