Տարածաշրջան11:51, 08 Հունվար 2014
Թուրքական բանակում եղած ինքնասպանությունների վիճակագրությունը
Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են պաշտպանության նախարար
Իսմեթ Յըլմազի կողմից, վերջին 12 տարում թուրքական բանակում արձանագրվել է
պարտադիր ժամկետային զինծառայողների 1036 ինքնասպանություն: Սակայն, ինչպես նշում
է «Զինվորների իրավունքներ» նախաձեռնող խմբի անդամ Քերեմ Չիֆթչիօղլուն, այդ
ինքնասպանությունները հիմնականում կասկածամտորեն են ընդունվում հանրության լայն
շերտերի կողմից:
Նա նշում է, որ 2011-ին Բաթմանի զորամասում ծառայակցի կողմից գնդակահարված հայ զինվոր Սևակ Շահինի սպանությունը մեկն է այն դեպքերից, երբ բանակում սպանում են ինքնության կամ քաղաքական հայացքների համար: Չիֆթչիօղլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ շատ հաճախ բանակում կատարվող սպանությունները քողարկվում են «ինքնասպանության» մասին կեղծ հաղորդագրությունով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |