• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:40, 08 Հունվար 2014

Հունաստանում կանխվել է Դավութօղլուի դեմ ծրագրված մահափորձը

Հունաստանում կանխվել է Դավութօղլուի դեմ ծրագրված մահափորձը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ ծրագրված է եղել իրականացնել մահափորձ, երբ նա 2013-ի դեկտմեբերի 13-ին մեկնում էր Հունաստան: Այդ մասին հայտնի է դարձել Աթենքում հրատարակվող «Parapolitika» թերթից: Աղբյուրը տեղեկացնում է, որ հունական հատուկ ծառայությունների ձեռնարկած օպերացիայի արդյունքում կանխվել է մահափորձը: Անվտանգության օպերացիան սկսվել է Դավութօղլուի ժամանումից դեռ 4 օր առաջ և տևել մինչև նրա հեռանալը: Վտանգն այնքան լուրջ է եղել, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն անձամբ է հետևել օպերացիայի ընթացքին` հետաձգելով իր բոլոր աշխատանքային հանդիպումները:

Դավութօղլուի սպանության կազմակերպման մասին անվտանգության մարմիններին հայտնել է 2013-ի օգոստոսին ձերբակալված անձանցից մեկը: Ըստ վերջինիս` սպանությունը ծրագրել էր իրականացնել քրդական «DHKP-C» կազմակերպությունը, որը ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում:

Հունական հատուկ ծառայությունները մինչև Դավութօղլուի ժամանումը հասցնում են ձերբակալել մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող երկու անձանց, որոնց թեև չեն կալանավորում, բայց մինչև Դավութօղլուի հեռանալը պահում են մեկուսարանում: Իսկ այնուհետև արտաքսում են երրորդ երկիր:

Թուրքական «Հաբերվաքթիմ» կայքը ընդգծում է, որ Աթենքում գտնվող թուրքական պատվիրակությունը չի իրազեկվել մահափորձի կազմակերպման և դրա կանխմանն ուղղված օպերացիայի մասին:

Նշենք, որ DHKP-C-ն (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն -ճակատը) ունի ձախամետ հայացքներ: Ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Որոշակի տարաձայնություն ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ այն մասով, որ վերջինս Աբդուլլահ Օջալանի բանտարկությունից հետո հրաժարվել է անկախության գաղափարից, առաջնահերթ է համարում  քրդերի ազգային ու մշակութային իրավունքների համար պայքարը և բանակցություններ է վարում թուրքական իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ DHKP-C-ն 2013-ի փետրվարին էլ մահափորձ էր ծրագրել իրականացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, սակայն անվտանգության մարմիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել կազմակերպության 6 անդամների:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}