Տարածաշրջան15:52, 09 Հունվար 2014
Էրդողանի ունեցվածքը պաշտոնական տվյալներով

Թուրքիայում
կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) մամուլի խոսնակ Հուսեյին Չելիքը պատասխանել է այդ երկրի գլխավոր ընդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչթարօղլուի՝ Էրդողանի ունեցվածքի վերաբերյալ հնչեցրած հարցադրմանը: Չելիքը պատասխանելով Քըլըչթարօղլուի այն հարցին, թե
արդյոք Էրդողանը կարող է պարզաբանումներ տալ իր ունեցվածքի մասին, ասել
է. «Վարչապետ էրդողանի ունեցվածքի մասին տեղեկությունները հրապարակված են կառավարության կայքում: Յուրաքանչյուր ցանկացող կարող է մտնել
կայք և տեղեկանալ վարչապետի ունեցվածքի մասին»:
Թուրքական
«Ջումհուրիյեթ» կայքը հրապարակել է Էրդողանի ունեցվածքի մասին տեղեկությունները ճիշտ այնպես, ինչպես
հրապարակված է Թուրքիայի կառավարության կայքում: Այն ունի հետևյալ տեսքը:
Վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցվածքը 2011 թվկանի
հունիսի 16-ի դրությամբ ներկայացված է ստորև.
Ա - Անշարժ գույքի մասին տվյալներ
Գյունեյսու-Դամանքայա գյուղում 2000 քմ հողակտոր (10 հզ թուրքական
լիրա արժողությամբ) (մոտ 1.850.000
ՀՀ դրամ)
Բ – Բանկային հաշիվներ
Բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ առկա է 3.390.384 թուրքական
լիրա, (մոտ 627.221.000 ՀՀ դրամ) 25.000 եվրո, 199.867 դոլար
Գ – Հասույթներ
500.000 թուրքական լիրա (մոտ 92.500.000 ՀՀ դրամ)
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |