Տարածաշրջան12:13, 10 Հունվար 2014
Թուրքիան փոխում է սիրիական հարցում որդեգրած քաղաքականությունը

Թուրքիայի իշխանությունները, որոնք շարունակ քննադատում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կոչ անում հնարավորինս շուտ հրաժարվել պաշտոնից, անվանում էին նրան «մարդասպան», մեղադրում քիմիական զենք օգտագործելու մեջ, այժմ, կարծես, փոխել են կարծիքը և ավելի մեղմ քաղաքականություն են որդեգրել:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուn սիրիական հարցի վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել, ինչն էլ օրակարգ է բերել շատ կարևոր հարց. «Արդյո՞ք Թուրքիան փոխում է Սիրիայի նկատմամբ իր արտաքին քաղաքականությունը»:
Հայտարարության մեջ Դավութօղլուն ընդգծել է, որ Բաշար Ասադի իշխանությունը լավագույնն է վատերի մեջ, իսկ Սիրիայում գտնվող օտար զինված խմբերը, այդ թվում Հզբոլլահը և Ալ-Քաիդան պետք է դուրս գան երկրից: Ըստ արտգործնախարարի՝ բոլոր այդ ուժերը գործոններ են, որոնք Թուրքիայի համար անվտանգության ռիսկ են ստեղծում:
« Կարծեք թե Թուրքիայի վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, և տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան աջակցում է զինյալ խմբերին», - ասել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |