Քաղաքական08:18, 11 Հունվար 2014
Թուրքիայի խորհրդարանում բռունցքներով հաշիվ են մաքրել

Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել բախում իշխանական «Արդարություն և
զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)
կուսակցությունների պատգամավորների միջև: «Դատավորների և դատախազների բարձրագույն
խորհրդի» (ԴԴԲԽ) կազմում փոփոխություններ նախատեսող օրինագծի շուրջ ծավալված
քննարկումների ժամանակ ԱԶԿ-ականների ու ԺՀԿ-ականների տարաձայնությունները թեժացել
են` հասնելու ընդհուպ բռունցքների:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` ընդդիմադիրներն առարկել են օրինագծի քննարկումը` պատճառաբանելով, թե «ԴԴԲԽ»-ի ներկայացուցիչները բացակայում են: Իշխանական պատգամավորներն էլ պատասխանել են, թե «ԴԴԲԽ»-ի նախագահը` Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ներկա է ու դա բավական է: Համաձայնության չգալով` պատգամավորները սկսել են հարվածել միմյանց: Ընդդիմադիր պատգամավոր Մուսլիմ Սարը արդարադատության նախարարին ասել է. «Դատվելու եք, դատարանի ճամփան ձեզ է սպասում», մյուս ընդդիմադիրները վանկարկել են «Ամեն տեղ կաշառակերություն է, ֆաշիզմից պրծում չկա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |